-
-
25.09.2023|
13:15
Ի դեպ, հիշեցնեմ՝ Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվել էր կեղծ ու տգետ բանավեճից՝ «լինել Ռուսաստանի ծայրագավա՞ռ, թե՞ անկախ պետություն»։ Ու սա էն դեպքում, երբ Ուկրաինան, մինչմայդանային սահմաններով, ուղղակի ռուսական քաղաքական նախագիծ էր։ Որևէ այլ պետություն նման սահմաններում երբևէ «Ուկրաինա» ո՛չ պատկերացրել է, ո՛չ դիտարկել։
-
24.09.2023|
19:20
«Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։
-
24.09.2023|
18:11
Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ հանդես է գալիս մարդ, ով ոտնահարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական հիմքը՝ Անկախության հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս...
-
24.09.2023|
18:01
Պետության սուվերենությունն ու պետականությունը կործանում են հենց այդ սուվերենության ու պետականության մասին բարձր գոռացողները:
Հատկապես, եթե այդ գոռգոռոցի ու աղմուկի հետևում թաքնված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելու հիվանդագին մոլուցքը:
-
24.09.2023|
17:26
Նիկոլի վերջին ելույթի քողարկված հաղորդագրությունը սա է: Հերթական անգամ ձախողել եմ դիվանագիտական աշխատանքը, ինչպես լայն միաջազգային հանրության հետ, այնպես էլ, մասնավորապես, Ռուսաստանի հետ: Ձախողել եմ այնպես, որ մեծ հավանականությամբ շուտով թշնամին կհարձակվի մեզ վրա...
-
23.09.2023|
12:46
Նիկոլը Դավիթ Սանասարյանին դեսանտ է իջեցնում։
-
23.09.2023|
12:36
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ոչինչ չորոշվեց։ Ուրեմն ինչի՞ համար էր այն։ Նպատակն այն էր, որ այս տարածաշրջանում առկա ուժերն իրենց ելույթներով վերահաստատեն իրենց այստեղից չնահանջելու փաստը և ասեն, որ այս անգամ էլ, մեծ խաղացողների առումով, ոչինչ չի փոխվել։
-
22.09.2023|
19:01
Սիրելի ուսանողներ, այն վայ դասախոսները, ռեկտորները, որոնք իրենց դասաժամերից ու պաշտոններից դենը ոչինչ չեն տեսնում և արգելում են ձեզ փողոց դուրս գալ պայքարի, նրանք թրքաբարո, հացկատակ, անհայրենիք արարածներ են։ Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կարող են նրանք ուսուցանել ձեզ:
-
22.09.2023|
18:55
Փողոցային պայքարը բարդ է ու վտանգավոր, հիմնական ուժը երիտասարդությունն է, ով այն մղում է, գնում զրկանքների, ինչ-որ տեղ անգամ զոհողության` բաղձալի նպատակին հասնելու համար: